Թուրքիան 5 անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը
Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆոր և Դարդանել նեղուցներով նավարկման սակագինը` համաձայն Մոնտրոյի կոնվենցիայով իրեն տրված իրավունքների: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ երկուշաբթի այդ մասին գրել է Sabah թերթը։
Մոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936թ.: Այն պահպանում է նեղուցներով առևտրային նավերի անցման ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, սակայն ռեժիմները տարբեր են բոլորի համար: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը երեք շաբաթով սահմանափակում է ոչ սևծովյան երկրների ռազմանավերի գտնվելը Սև ծովում։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։
«Թուրքիան 5 անգամ կավելացնի նեղուցներով անցնելու արժեքը՝ համաձայն Մոնտրոյի կոնվենցիայով իրեն տրված իրավունքների: Չեղյալ է համարվել 75 % զեղչով վճարային համակարգը, որը սահմանվել էր 1983 թվականին։ 39 տարվա վիկտիմիզացիայի վերացումից հետո, Թուրքիայի տարեկան եկամուտը կբարձրանա մինչև 200 միլիոն դոլարով»,-գրում է պարբերականը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան զգուշացրել է ծովային ականների պատճառով Բոսֆորում աղետի հավանականության մասին
- Թուրքիան բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի ջրերում հայտնաբերված ականի շուրջ
- Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Բոսֆորում հայտնաբերված առարկան ջրային ական է
- ԱՄՆ-ն ցանկանում է, որ Թուրքիան բացի Բոսֆորն ու Դարդանելը ամերիկյան ռազմանավերի համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան