Բագրատ Սրբազան. Քրիստոնյան ո՞նց կարող է անտարբեր լինել, երբ տներ, գյուղեր են դատարկվում ու վառվում
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հավատացյալներին ուղղված իր խոսքում ասել է.
«Քրիստոնյան ո՞նց կարող է անտարբեր լինել, ո՞նց կարող է խրախճանքի մեջ ապրել, երբ տներ, գյուղեր են դատարկվում ու վառվում։ Ո՞նց կարող է երգել, պարել, ցնծալ։ Ինչի՞ շուրջ։
Մի պահ պատկերացրեք, որ ճակատագրի բերումով հենց դուք լինեիք այդտեղ, և ձեր սիրելի քույրերն ու եղբայրներն այդպես վարվեին։ Ի՞նչ կասեիք։
Մենք շատ ենք տեսել ու շատ ենք տեսնելու։ Մեծ խաղաղությունը կլինի այն ժամանակ (ինչպես Ավետարանն է ասում), երբ մենք ՀԱՎԱՏԱՆՔ և ՉՎԱԽԵՆԱՆՔ, երբ մեր հավատարմությունը լինի մեր Աստծուն, մեր անցյալին, մեր գալիքին, երբ հանձնառություն լինի այս քայքայված ապագայի լուծումները գտնելու։
Մեզ ոչ ոք չի կարող ոչնչով վախեցնել, ո՛չ բռունցքով, ո՛չ աշխարհի ուժերով, ո՛չ մեծ պետություններով։
Մենք բարեկամ չունենք, ինչքան էլ թղթերի վրա գրված լինի։ Մեր ամենամեծ բարեկամը ՄԵՆՔ ենք և մեր ԱՍՏՎԱԾ»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը, Վրթանես Սրբազանը և Տեր Հովհաննեսը՝ Հակոբավանքում
- Արցախը չի լինելու ադրբեջանական կամ թուրքական. Բագրատ Սրբազան
- Վախի պատճառով գողացված է մեր ուրախությունը. Բագրատ Սրբազան
- Մենք ամեն ժամն ու վայրկյանը պատրաստ պետք է լինենք. Բագրատ Սրբազան
- Մեր երազները կապված պիտի լինեն Հայրենիք վերադարձնելու, արժանապատվությամբ ապրելու հետ. Բագրատ Սրբազան
- Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան
- Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ Սրբազան
- Ցավակցողն է, որ ցավակցվելու է, հատկապես նրանք, որոնք ճանապարհի կեսից որոշեցին իրենց մարմիններն ավելի գնահատել, քան մեր ազգի հոգին. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան