Թթուջուր գյուղում հայտնաբերվել է ապօրինի տեղափոխվող փայտանյութ
Հանրապետության մի շարք մարզերում ապօրինի փայտանյութի շրջանառության դեմ պայքարի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղում հայտնաբերվել է «Զիլ» մակնիշի բեռնատար, որի թափքում առկա է եղել թեփի պարկերով քողարկված ապօրինի տեղափոխվող փայտանյութ: Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում