
Իրանի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունները փոխանակել են համապարփակ համագործակցության համաձայնագրի նախագծերը
Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները փոխանակել են երկու երկրների միջև համագործակցության երկարաժամկետ համապարփակ համաձայնագրի նախագծեր։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
«Ռուսաստանի և Իրանի միջև կա համապարփակ համագործակցության ծրագիր, որի սկզբնական տեքստը փոխանակվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև: Կարծում եմ, որ մենք շուտով կանցնենք այս ուղղությամբ վերջնական փուլին»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Նախատեսում ենք դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 մլրդ դոլարի. Իրանի դեսպան
- Ռուսական և իրանական ընկերությունների միջև ստորագրվել է 700 մլն եվրո արժողությամբ համագործակցության 12 հուշագիր
- Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը պայմանավորվել են հեշտացնել տարանցիկ երթևեկությունը
- Իրանի ռազմական պատվիրակությունն այցելել է Ադրբեջան
- Իրանի տարածքով Բայրամովի նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից ի վեր. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին