Հրապարակվել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը:
Ըստ նախագծի՝ 1700 աստիճանները Հատիս սարի ստորոտից ցանկացողներին կհասցնեն արձանի մոտ, կկառուցվի նաև ճոպանուղի:
Քանդակագործ Արմեն Սամվելյանի հեղինակած Քրիստոսի արձանն ունենալու է 77.7 մետր բարձրություն:
Հիշեցնենք, որ արձան-համալիրը կառուցելու համար նախագիծը պետք է անցնի համապատասխան փորձաքննություն, ստանա ՀՀ օերնքներով սահմանված շինարարության թույլտվությունները և միայն նախագծերի հաստատումից հետ կսկսվեն շինարարական աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյան. Ամփոփվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը
- Գագիկ Ծառուկյան. Քրիստոսի արձանի գաղափարը պետք է քննարկվեր ոչ թե «կառուցե՞լ, թե՞ ոչ» համատեքստում, այլ՝ Հայաստանի ո՞ր վայրում կառուցել
- Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մրցույթի առաջին փուլը հաղթահարած 21 հեղինակներին մեկ ամիս ժամանակ տրվեց