Ուզում եմ հասկանալ, թե շների կծման այս 40 դեպքը և ձեր նշած 14-ն ինչո՞ւ են իրարից տարբերվում. Հրաչյա Սարգսյանը՝ ՀՈԱԿ-ի տնօրենին
«Անցնող ամսվա ընթացքում Երևանում թափառող շների կողմից մարդկանց կծելու դեպքերի մասին ստացվել է 14 ահազանգ, որից 11-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 3-ն ընթացքի մեջ է»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժաման հերթական հանձնարարականի կատարման մասին զեկուցեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյան:
Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ՀՈԱԿ-ին հանձնարարվել էր վերլուծություն իրականացնել Երևանում շների կծման դպքերի վերաբերյալ և զեկուցել արդյունքների մասին:
«Եթե չեմ սխալվում, այս հանձնարարականը վերաբերում էր մեր գործընկերների կողմից շաբաթվա ընթացքում արձանագրված թվերի և մեր արձանագրած ահազանգերի դեպքերի տարբերությանը: Օրինակ՝ այսօր ինձ զեկուցեցին, որ անցնող ամիս շների կծելու 40 դեպք է եղել: Ուզում եմ հասկանալ, թե այս 40 դեպքը և ձեր նշած 14-ն ինչո՞ւ են իրարից տարբերվում»,-արձագանքեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը հայտնեց, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշակում է տեղեկատվության տրամադրման ձևաչափ և դեպքերի թվերն ուղիղ կտրամադրի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին:
Հարություն Առաքելյանը հայտնեց, որ չեն ստանում նման տեղեկատվություն, այլ պայմանավորվածություն կա, որ ՀՈԱԿ-ի հեռախոսահամարը պետք է փոխանցվի քաղաքացիներին:
«Չէ, ժողովո՛ւրդ ջան, ուրիշ բաների մաիսն ենք խոսում: Ձեզ որևէ տեղեկատվություն չի փոխանցվում»,-ասաց քաղաքապետը և ճշտելով, որ խոսքը գնում է դեպքերի մասին, հավելեց. «Այս հանձնարարականի նպատական էր, որ վերլուծություն արվի, թե ինչու մեր մոտ 14 կծման ահազանգ է եղել, բաց իրականում մեր գործընկերների մոտ 40-ն է եղել: Մի անգամ արդեն այդ 40-ի մասով վերլուծություն արվեց և պարզվեց, որ դեպքեր կան արձանագրված մարզերում, բայց գալիս են Երևան են բուժօգնություն են ստանում, ինչն էլ թվերի տարբերության պատճառ էր»:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը հայտարարեց, որ ՀՈԱԿ-ին նման դեպքերի մասին տեղեկատվություն չեն տրամադրում
«Գիտեմ, որ չեն տալիս այդ տեղեկատվությունը, նոր ակնհայտ դարձավ: Ասում են ընթացքի մեջ է: Սաղ ընթացքի մեջ է»,-ասաց Երևանի քաղաքապատեը և կրկին հանձնարարեց պարզաբանել այդ տարբերության պատճառները:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ թե ձեզ պետք կլինի 10 աշխատակից, որ այդպես քուջուջ անեն, աղբը գցեն մեծ ամանի մեջ, այլ 5 հոգի. Հրաչյա Սարգսյան
- Հրաչյա Սարգսյանը 12 օր կպտտվի ֆրանսիական քաղաքներում
- Մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ ուղղելու, նույնիսկ ֆիզիկական բռնության դեպքեր ունենք. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին