Շվեդիան դժգոհում է ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բարդ բանակցություններից
Շվեդիայի և Թուրքիայի միջև բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի շուրջ դժվարացել են այն բանից հետո, երբ «Ձախ» կուսակցության պատգամավորները բարձրացրել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դրոշը, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Անն Լինդեն, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի բանակցություններն էլ ավելի են դժվարացել այն բանից հետո, երբ «Ձախ» կուսակցության պատգամավորները բարձրացրել են ՔԱԿ-ի դրոշը: Թուրքական լրատվամիջոցներն անընդհատ լուսաբանում են այս և նմանատիպ իրադարձությունները: Շվեդիայի օրենսդրությաան համաձայն՝ մենք ասում ենք, որ սա խոսքի ազատություն է: Բայց կարծում ենք, որ դա շատ անհարմար իրավիճակ է կառավարության համար»,- ասել է Լինդը։
Խոսելով օգոստոսի 26-ին կայացած պատվիրակությունների վերջին հանդիպման մասին՝ Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «հանդիպումը պետք է կայանար Շվեդիայում, ապա մի շարք գործնական պատճառներով այն տեղափոխվել է Ֆինլանդիա»։
Հիշեցբեբք, որ օգոստոսի 26-ին Հելսինկիի արվարձաններից մեկում տեղի է ունեցել Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հանդիպումը ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ։ Քննարկումները փորձագիտական մակարդակով կշարունակվեն աշնանը, ավելի վաղ հայտնել են Ֆինլանդիայի նախարարների կաբինետից։
2022 թվականի հունիսին Մադրիդում ստորագրված եռակողմ հուշագրում Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան պայմանավորվել են ստեղծել մշտական համատեղ մեխանիզմ՝ վերահսկելու հուշագրի կատարումը և ընդլայնելու համագործակցությունն ընդհանուր անվտանգության ոլորտում։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկում են Թուրքիայի Ֆինլանդիայի ու Շվեդիայի միջև բանակցությունները
- Ֆինլանդիան և Շվեդիան համապատասխանում են ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին․ Ջո Բայդեն
- Թուրքիան հրաժարվել է աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
- Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու արձանագրությունները կստորագրվի հուլիսի 5-ին
- ՆԱՏՕ-ի երկրները հունիսի 29-ին պաշտոնապես դաշինք կհրավիրեն Ֆինլանդիային և Շվեդիային
- Թուրքիան 10 պայման է առաջադրում Շվեդիային և Ֆինլանդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան