Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 379 երեխա
ՌԴ զինված ուժերը ռազմական գործողության սկսվելուց ի վեր Ուկրաինայում զոհվել է 379 երեխա, վիրավորվել է ավելի քան 735 երեխա։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, այս մասին Telegram-ում հայտնել է գլխավոր դատախազությունը։
«Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ ռազմական գործողության հետևանքով Ուկրաինայում տուժել է ավելի քան 1114 երեխա։ 2022 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ զոհված երեխաների պաշտոնական թիվը չի փոխվել՝ 379։ Տուժածների թիվն աճել է՝ հասնելով 735-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս թվերը վերջնական չեն։
Ըստ աղբյուրի՝ ամենաշատը տուժել են Դոնեցկի (388 երեխա), Խարկովի (202 երեխա), Կիևի (116 երեխա), Չեռնիգովի (68 երեխա), Նիկոլաևի (67 երեխա), Լուգանսկի ( 61 երեխա), Խերսոնի (55 երեխա), Զապորոժիեի (46 երեխա) մարզերում։
Մասնավորապես, օգոստոսի 28-ին Զապորոժիեի մարզի Պոլոգովի շրջանի Օրեխով քաղաքում գնդակոծության հետևանքով 3 և 6 տարեկան երկու երեխա է վիրավորվել:
Հարակից հրապարակումներ`
- Դոնեցկում էսկալացիայի 159 օրվա ընթացքում զոհվել է 264 խաղաղ բնակիչ, է զոհվել
- Դոնեցկում 2014 թվականից ի վեր զոհվել է 117 երեխա
- Ուլյանովսկի մանկապարտեզերից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է երկու երեխա և նրանց դայակը
- Դոնեցկի հիվանդանոցներում գտնվում է վիրավոր, այդ թվում՝ ծանր վնասվածքներով 325 երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան