Պուտինը իսլամական աշխարհի պետություններին Ռուսաստանի ավանդական գործընկերներ է համարում
Իսլամական աշխարհի պետությունները Ռուսաստանի ավանդական գործընկերներն են տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ակտուալ հարցերի լուծման գործում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Կազանի երիտասարդության համաշխարհային գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։
Երկուշաբթի օրը բացված գագաթնաժողովի լիագումար նիստում Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովն ընթերցել է ՌԴ նախագահի ողջույնի խոսքը։
«Իսլամական աշխարհի պետությունները մեր ավանդական գործընկերներն են տարածաշրջանային և գլոբալ օրակարգի բազմաթիվ արդիական հարցերի լուծման գործում, ավելի արդար, ժողովրդավարական աշխարհակարգ կառուցելու ջանքերում: Կարևոր է, որ երիտասարդներն ավելի շատ ներգրավվեն նման կառուցողական բազմակողմ փոխգործակցության մեջ»-ասվում է ողջույնի ուղերձի մեջ։
ՌԴ նախագահը նշել է, որ Կազանի ընտրությունը որպես Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք, հաստատում է Ռուսաստանի հարաբերությունների բարձր մակարդակը միջազգային այս հեղինակավոր կառույցի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը ցավակցություն է հայտնել
- Պուտինը ամենաանհրաժեշտ պահին փրկեց Էրդողանին.Bloomberg
- Պուտինը պարգևատրել է Կարեն Շահնազարովին
- Թու-թու-թու, Վլադիմիր Պուտինի առողջության հետ ամեն ինչ կարգին է. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա