Ռոբերտ Հայրապետյան. Բերձորի ֆոնին կարևորը առյուծի արձանիկն է
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ:
Ինչքան խուժան կա բերել դարձրել եք ձեզ օգնական խորհրդական, ինչքան ապադասակարգայնացաված կա, մուտք ու ելք ունի ԱԺ:
Չնայած կապիտուլյանտի ազգակործան ստորագրությունից հետո ձեզ մենակ դրա՝ սրանից-նրանից մուրացած ժամացույցն ու օծանելիքն էր հետաքրքիր, ու թերևս տրամաբանականա, որ Բերձորի ֆոնին կարևորը առյուծի արձանիկնա:
Չնչին չարչիներ»։
Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ:
Ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի օգնական Արման Մնացականյանը և հայտնել որ 2021թ. հաշված մեկ տարվա ընթացքում թանգարանային նմուշները՝ ելնելով անհրաժեշտությունից ենթարկվել են տեղափոխության մի քանի անգամ:
Վերջին տեղափոխությունից հետո նկատել են Առյուծի արձանիկի բացակայությունը, բաժնի աշխատողներով 2022թ. մայիս-հունիս ամիսներին կատարել են գույքագրում և պարզել չորս նմուշների բացակայությունը մեկ բրոնզե արձանիկ (առյուծի պատկերով) երկու հոբելյանական հուշամեդալ (ռադիոժամ 2000-րդ հաղորդաշար) և մեկ հուշամեդալ՝ (Թբիլիսյան պատկերներ) կավից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան