Վորոնեժի գիտնականները կլոնավորել են հայտնի Տուրգենևյան կաղնին
«Նոր կյանք՝ հին ծառին»․ Վորոնեժի սերմնաբույծները և գենետիկները կլոնավորել են հայտնի Տուրգենևյան կաղնին: Իվան Սերգեևիչի կողմից տնկված ծառը պետք է ներկայացներ Ռուսաստանը միջազգային մակարդակով, սակայն այն տապալվել է փոթորկի հետևանքով։ Այժմ գիտնականները փորձում են վերականգնել այն։ Այս մասին գրում է MIR 24-ը՝ հղում անելով իր թղթակից Մարիա Բեժինայինշ
Փորձանոթներում՝ լեգենդար Տուրգենևյան կաղնու գենետիկական պատճենն են: Կլոններ ստեղծելու համար գիտնականները տապալված ծառի հյուսվածքից նմուշներ են հավաքել: Բջիջը տեղադրվել է հատուկ սննդային միջավայրում, ապա ընտրել են հորմոններ և մակրոէլեմենտներ։ Կլոնավորման համար ամենավատ պայմաններն են եղել՝ «ծառը մահացել» է ուշ աշնանը, բացի այդ, վարակված է եղել, ինչի հետևանքով միջուկը փտել է։
«Սա բոլորովին նոր մարտահրավեր է մեզ համար։ Դա ավելի է բարդանում նրանով, որ շատ քիչ կենսաբանական նյութ կա, և մենք գործնականում սխալվելու տեղ չունենք»,- ընդգծում է Անտառների գենետիկայի, բուծման և կենսատեխնոլոգիայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Օլեգ Կորչագինը:
Իդեալական պայմաններ են ստեղծվում միկրոբույսերի խողովակում։ Նրանք լիովին դիմացկուն են բակտերիաների նկատմամբ։ Սակայն աշխատանքի արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին