Լոնդոնում դիմակահանդեսի ժամանակ դանակով տղամարդ են սպանվել
Լոնդոնի Նոթինգ Հիլլում հայտնի դիմակահանդեսի ժամանակ դանակով հարձակման հետևանքով երիտասարդ է սպանվել։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Rival Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Օգոստոսի 29-ին, երկուշաբթի օրը, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները տեղեկություն են ստացել դանակով հարձակման մասին: Տուժածը տեղափոխվել է Լոնդոնի արևմտյան հիվանդանոց, որտեղ, չնայած բուժանձնակազմի ջանքերին, մահացել է»,-հայտնել են ոստիկանության վարչությունից:
Անձի մահվան դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Մահացածը 21 տարեկան էր։
Պարզվել է նաև, որ անցած հանգստյան օրերին դիմակահանդեսի ընթացքում ձերբակալվել է 209 մարդ՝ հարձակումների, զենք կրելու և այլ իրավախախտումների համար։