Կրեմլում խոստացել են պատասխանել, եթե Եվրոպան ռուսաստանցիներին շենգենյան վիզա չտրամադրի
Եվրոպական երկրների՝ ռուսաստանցիների համար շենգենյան վիզաներն արգելելու գաղափարը, եթե իրականացվի, դա անպատասխան չի մնա, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ի նման քայլերն ուղղակիորեն ուղղված կլինեն Ռուսաստանի քաղաքացիների դեմ։
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ամեն դեպքում, պատասխանելիս մենք դա անելու ենք այնպես, որ դա լավագույնս համապատասխանի մեր շահերին և պաշտպանի մեր քաղաքացիների շահերը»,- հավելել է նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն ինչ-որ կերպ կպատասխանի Արևմուտքին, եթե Եվրոպայում ռուսաստանցիների համար Շենգեն տրամադրելու արգելք սահմանվի:
Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո եվրոպական որոշ երկրներում սկսեցին հնչել կոչեր՝ արգելափակելու Ռուսաստանի քաղաքացիների մուտքը «շենգենյան» երկրներ։ Այս գաղափարին պաշտպանում է Էստոնիան, իսկ Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարել է ռուսներից վիզայի համար ընդունված դիմումների կրճատման մասին՝ օրական մինչև 500: Բացի այդ, Լատվիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա