Հունաստանը ձգտում է հակամարտություն ստեղծել Թուրքիայի և Արևմուտքի միջև.Թուրքական ԶԼՄ-ներ
Թուրք փորձագետները կարծում են, որ Հունաստանը ձգտում է հակամարտություն սկսել Անկարայի և Արևմուտքի միջև՝ ստիպելով Թուրքիային ակտիվացնել S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է Yeni Şafak թերթը։
CNN Türk-ը կիրակի օրը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել է, որ հունական կողմը S-300 հակաօդային պաշտպանության համակարգեր է օգտագործել՝ թուրքական F-16-երը հայտնաբերելու և ուղեկցելու համար։ Ինչպես հաղորդվում է, այս դրվագը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, թուրքական ինքնաթիռները գտնվում էին Հռոդոսից արևմուտք՝ մոտ երեք կիլոմետր բարձրության վրա։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ «չնայած այս թշնամական գործողություններին, ինքնաթիռները կատարել են իրենց ծրագրած խնդիրները և ապահով վերադարձել իրենց բազաները»։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները կտրականապես հերքել են Թուրքիայի այն պնդումները, թե Աթենքն իր S -300-ները Կրետեում տեղակայել է թուրքական F-16-ների դեմ։
«Փորձագետների կարծիքով, Հունաստանը լարվածություն է փնտրում, քանի որ դժգոհ է, որ Անկարան դառնում է ավելի ու ավելի ակնառու համաշխարհային խաղացող: Աթենքի նպատակը կա՛մ պատերազմ սկսելն է, կա՛մ հակամարտություն ստեղծել Թուրքիայի և Արևմուտքի միջև՝ ստիպելով Անկարային ակտիվացնել S-400»,-գրում է պարբերականը։
Պաշտոնաթող բրիգադի գեներալ, դոցենտ դոկտոր Ֆահրի Էրենելն ընդգծել է, որ Հունաստանը լարվածություն ստեղծելով «ցանկանում է սաբոտաժի ենթարկել Թուրքիայի վաստակը համաշխարհային դիվանագիտության մեջ», հատկապես ուկրաինական հակամարտության ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան մտադիր է ՆԱՏՕ-ում բարձրացնել իր դեմ Հունաստանի С-300-ների կիրառման հարցը
- Կիպրոսը թուրքական ԱԹՍ-ների դեմ իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգեր է գնում
- Հունաստանի վարչապետը Էրդողանին հորդորել է գնահատել Կրետեն թուրքական ներկայացնող քարտեզի ցուցադրությունը
- Թուրքիան Հունաստանից պահանջում է ապառազմականացնել կղզիները