Ինչո՞ւ է ՀՀ բանկերից Բուխարեստի սորոսական հաշիվներին 2 մլրդ դոլար փոխանցվել. Վոլոդյա Հովհաննիսյան
«Ինչո՞ւ է ՀՀ բանկերից սորոսական տարբեր կառույցներին 2 մլրդ դոլար փոխանցվել, ո՞վ է փոխանցել և՝ ինչո՞ւ, հատկապես՝ Բուխարեստի սորոսական հաշիվներին»,-ասուլիսում հարց հնչեցրեց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը:
Նա հայտարարեց, որ վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 8 մլրդ դոլարով և հայտարարեց, թե ո՞ւր են կորել այդ փողերը, ո՞րն է այդ պարտքի օգտագործման արդյունավետությունը:
«Արդյոք ճի՞շտ են այն խոսակցությունները, որ 1 մլրդ. 600 մլն. դոլար գումար է փոխանցվել Հայաստանում հեղափոխության համար, որ Նիկոլը գա իշխանության: ՀՀ պարտքն էլ ավելացվել է նրա համար, որ այդ 1.6 միլիարդին թուրքերի ուղարկած 211 մլնը և 160 մլն Ադրբեջանից ուղարկածն ավելացվի և կազմի այդ 2 միլիարդը: Ինչպես է այն համընկել»,-նկատի ունենալով, ըստ իր տեղեկությունների, Բուխարեստ փոխանցված գումրը՝ ասաց պահեստազորի սպան:
Հովհաննիսյանը հիշրեց, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված միջպետական 208 մլն դլար վարկով հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու փոխարեն գնել են առանց հրթիռների 4 ինքնաթիռ և Փաշինյանն ու պաշտպանության նախարարը միայն սելֆիներ են արել դրանց հետ:
«208 մլն դլորը փոշիացել է, կորել է: Կորել է Փաշինյանի և իր տիկնողջ ախորժակի դանայան տակառում: Ես ուզում եմ դուք հաշվետվություն ներկայացնեք ՀՀ-ին, թե ո՞ւր է ՀՀ-ի 208 մլն դոլարը, որը Հայաստանը վարկային ձևակերպումով Ռուսաստանից վերցրել էր զենք գնելու համար: Արդյո՞ք այն վերադարձվել է ՌԴ-ին, թե՞ կորել է նիկոլական ախորժակի օֆշորներում: Հերիք չէ՞ թալանեք այս աղքատ, խեղճ ժողովրդին: Կամ ի՞նչ եղավ 60 մլն դլորաը, որը Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը տվել էր և Աննան ասաց, որ այդ գումարները կծառայեն բարի նպատակներին: Սերժ Սարգսյանի ախրանայի պետ Վաչիկը 30 մլն դոլար տվեց, ո՞ւր է այդ գումարը»,-հարցեր հնչեցրեց Վոլոդյա Հովհաննիսյանը:
Նա հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է փոշիացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 146 մլն դոլարը:
Հիշելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային աուդիտը հաստատել էր, որ հիմնադրամի գումարները ճիշտ են օգտագործվել, Հովհաննիսյանը արձանագրեց, որ այդ հայտարարության հաջորդ իսկ օրը նույն միջազգային աուդիտը իր կայքում հայտարարություն է տեղադրել, որ իրենք ՀՀ-ու որևէ գործողություն չեն ծավալել:
«Եվ այդ սուտն այդպես անցավ-գնաց: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ պետական ղեկավարը վերջին սուտն է ասում իր ժողովրդին և դեռ այդ ժողովրդի մեջ կան միաբջիջ ամիոբաներ, որոնք հավատում են Փաշինյանին»,-ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եղեգնաձորի գյուղապետն ասում է, որ Ադրբեջանի սահմանից իր գյուղի հեռավորությունը 21 կմ-ից հասել է 7 կմ-ի. Վոլոդյա Հովհաննիսյան
- Այս իշխանությունը հայ զինված տղամարդուն ոչնչացնում է. Վոլոդյա Հովհաննիսյան