Մարդկային կորուստների ծավալն այդքան մասշտաբային չէր լինի, եթե․․․ Տիգրան Աբրահամյան
«Զինված ուժերի կազմաքանդման գործընթացը սկսվել է ավելի վաղ՝ 2018 թվականի հայտնի իրադրարձություններից հետո, երբ ՀՀ-ում իշխանության եկավ այս որակի իշխանություն։ ՊԲ կազմաքանդումը սկսվեց այն ժամանակ, երբ 2018 թվականին ԶՈւ-ում պաշտպանության բանակի հրամանատարի ազգային ազատագրական պայքարը պաշտպանելու համար պաշտոնից հեռացվեց Լևոն Մնացականյանին»,- ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնած բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ բանակի կազմաքանդումը սկսվել է այն ժամանակ, երբ ԶՈՒ-ի զինվորականների համար ստեղծվեց այնպիսի պայմաններ, որ մարդիկ պարզապես դուրս եկան։
«Չի կարող բանակում երկու տարվա ընթացքում այդքան հրամանատարներ փոխվել, շտաբի պետեր, բայց ԶՈՒ-ն ունենա մարտունակության անհրաժեշտ մակարդակ։ Մի շատ կարևոր բան կա, որը պետք է արձանագրել: Մեր գլխավոր խնդիրները սկսվել են այնտեղից, երբ քաղաքական իշխանությունները՝ տիրապետելով տեղեկատվության, որ ՀՀ-ի և Արցախի ուղղությամբ առկա է լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեծ սպառնալիք, երկիրը խաղաղից պատերազմական վիճակի չեն բերել: ԶՈւ-ն փաստացի ամբողջությամբ պատրաստ չեն եղել ադրբեջանական հարվածին»,-ասաց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ Փաշինյանն անձամբ է նշել, որ պատերազմից երկու օր առաջ եղել է հստակ տեղեկատվություն՝ լայնամաստաբ պատերազմի սկսման մասին, սակայն ԶՈՒ-ն լիարժեք չի պատրաստվել։
«Մարդկային կորուստների ծավալն այդքան մասշտաբային չէր լինի, եթե ժամանակին պետությունն անհրաժեշտ քայլեր ձեռնարկեր և պատրաստվեր գործողություններին։ Քաղաքական իշխանության ներկայացուցիչները տիրապետել են տեղեկատվության, որ մեր երկրին սպառնում է պատերազմ և որևէ քայլ չեն ձեռնարկել»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան