«Փաստ». ԱԻՆ բոլոր աշխատակիցները կստանան պարգևավճար աշխատավարձի 100 տոկոսի չափով
«Փաստ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 4-ին Հայաստանում նշվում է ԱԻՆ աշխատակցի օրը: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը որոշել է պարգևատրել նախարարության աշխատակիցներին. բացի ամենամսյա պարգևավճարներից, ԱԻՆ բոլոր աշխատակիցները կստանան պարգևավճար աշխատավարձի 100 տոկոսի չափով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նման որոշման հիմքում ոչ միայն տոնական օրն է, այլև մասնավորաբար «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության ժամանակ ԱԻՆ-ականների, հատկապես փրկարարների անձնուրաց, պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքը:
Մեր ունեցած տեղեկություններով, ֆինանսականից զատ, ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ պարգևատրվելու են շնորհակալագրերով, պատվոգրերով, հուշանվերներով, մեդալներով: Այդ օրը կլինի՞ հանդիսավոր նիստ, թե՞ շքերթ, առայժմ ճշտել չհաջողվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին