«Փաստ». Բրյուսելյան եռակողմ հանդիպումը դրական բան չի բերելու. Թևան Պողոսյան
«Փաստ» թերթը գրում է.
«Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Կա՞ն, արդյոք, ինչ-որ սպասելիքներ այդ հանդիպումից:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը գտնում է, որ առաջիկա եռակողմ հանդիպումը որևէ դրական բան չի բերելու, բացի նրանից, որ ծառայելու է հերթական պարտության ամրապնդմանը կամ գալիք պարտությունների ձևավորման գործընթացին:
«Մեծ հաշվով՝ սեղանի շուրջ որպես բանակցող պարտվածի նման նստելը և հազարավոր բանավոր համաձայնությունների դաշտ ունենալը նոր խնդիրների է բերելու: Պարտված իշխանությունը նորանոր պարտություններ է բերելու հատկապես այն պատճառով, որ սպասարկում է թշնամիների շահերը: Դրա համար բանակցող պետք է փոխենք: Գիտակցված, ինքուրույն հենց իրենք պետք է այդ գործընթացը նախաձեռնեն, եթե մեջներն, իհարկե, կա ազգայինը: Իսկ եթե չկա, ապա ոչ ազգային իշխանությունների հետ ինչ խոսենք»,- «Փաստի» հետ զրույցում նշեց Թ. Պողոսյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան