Իրավունք 17:12 30/08/2022 Հայաստան

53.5%-ով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության դեպքերը

Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված՝ վարույթում գտնվող հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հանցավորության վիճակի վրա էական ազդեցություն ունեցող մի քանի հանցատեսակներով հանցավորության դինամիկայի բարելավում: Այս  մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։

Ըստ աղբյուրի, նշված ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 29 դեպք՝ 2021թ. առաջին 7 ամիսներին կատարված 33 դեպքի դիմաց, և սպանության փորձի 24 դեպք՝ 29-ի դիմաց: Այսինքն սպանության դեպքերը նվազել են 4-ով կամ 12%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 5-ով կամ 17%-ով: Քրեական վարույթների նյութերի ընթացիկ ուսումնասիրությունը վկայում է, որ սպանության և սպանության փորձերի դեպքերը հիմնականում կատարվել են կենցաղային և միջանձնային հարաբերությունների հողի վրա: 

Բացի այդ, չնայած ՃԵԿ (ճանապարհային երթևեկության կանոնների) հանցավոր խախտումների շուրջ 11%-ով ավելացմանը, զգալիորեն՝ ավելի քան 23%-ով նվազել են համեմատելի ժամանակահատվածում կատարված մահվան եքով ՃԵԿ խախտումները: Եթե 2021թ. 7 ամիսներին արձանագրվել էր նման 138 դեպք, ապա 2022թ. նույն ընթացքում՝ 106 դեպք:

Զգալիորեն նվազել են նաև հանրային մեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցագործությունների դեպքերը, ինչպիսիք են ավազակությունն ու  բնակարանային գողությունները: 2022թ. մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ավազակության 18 դեպք, ինչը 7-ով կամ 28%-ով նվազ է 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Բնակարանային գողությունների դեպքերը 2022թ. առաջին կիսամյակում կազմել են 596, այն դեպքում, երբ 2021թ. նույն ընթացքում արձանագրվել էր նման 664 դեպք: Այսինքն բնակարանային գողությունների դեպքերը նվազել են ավելի քան 10%-ով:

«Նշված դրական միտումները պայմանավորված են վերջին տարիներին  վերոնշյալ հանցագործությունների նախականխման, կանխման, բացահայման, ինչպես նաև՝ առանձին դեպքերում պատժողական քաղաքականության խստացման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնողական գործունեության և իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցված համալիր միջոցառումներով»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, սակայն, առանձին հանցատեսակներով նկատելի են հանցագործության դեպքերի աճի մտահոգիչ միտումներ:
Մասնավորապես՝ 53.5%-ով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության դեպքերը (2021թ. առաջին կիսամյակում՝ 716, 2022թ.՝ 1099 դեպք), այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերն ավելացել են ավելի քան 91%-ով (263-503):

Հրազենի, ռազմամթերքի ապօրինի պատրաստման և շրջանառության դեպքերն ավելացել են ավելի քան 20%-ով, ինչ, մտահոգիչ լինելով հանդերձ, վկայում է ապօրինի պահվող, շրջանառվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ վերջին շրջանում Ոստիկանության կողմից կատարվող մեծածավալ օպերատիվ աշխատանքի արդյունավետության մասին:

Ըստ դատախազության, առավել խնդրահարույց է համակարգչային տեխնիկայի կիրառությամբ կատարվող հափշտակությունների դեպքերի եռակի աճը: Եթե 2021թ. առաջին կիսամյակի կտրվածքով արձանագրվել է այս բնույթի 65 հանցագործության դեպք, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում՝ 263 դեպք: Վերջինս առավելապես պայմանավորված է հանցագործների կողմից հանցավոր մտադրությունների իրականացման եղանակների և մեթոդների կատարելագործման, ինչպես նաև հիմնականում քաղաքացիների կողմից իրենց առցանց անհատական տվյալների, բանկային, քարտային հաշիվների, էլեկտրոնային դրամապանակների ծածկագրերի պաշտպանության հարցում դրսևորած անփութության, ցածր իրազեկվածության գործոններով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:24
173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնային համակարգը չի գործում. «Հետք»
Արդարադատության նախարարությունը 2021 թվականի հունիսի 15-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Նորք Մարաշում որևէ ճանապարհաշինության նկատմամբ վերահսկողություն չկա. Պեդրո Զարուկյան
«Նորք Մարաշում վերջին 3 տարին անընդմեջ 2 շաբաթ չի եղել, որ ճանապարհները լուրջ փոսեր կամ անավարտ շինարարություն չունենան»,-ահազանգում...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՀՀ քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել ԼՂ բնակչության վրա. Արմեն Ղազարյան
«Հայաստանի քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա»,- ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Իսրայելի զինվորականները լիբանանցիներին զգուշացրել են չվերադառնալ 60 գյուղեր
Իսրայելի զինվորականները նախազգուշացրել են լիբանանցիներին չվերադառնալ երկրի հարավում գտնվող 60 գյուղեր: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելոց,...
Աղբյուր` Panorama.am
15:50
«Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակներ հանձնվեցին նահատակվածների ուսանող հարազատներին և պատերազմների մասնակիցներին
«Կրթաթոշակի տրամադրման նախագիծը պատահական չէ, մենք այս նախագծի մեջ նպատակներ իմաստ և բովանդակություններ ենք...
Աղբյուր` Panorama.am
15:46
ՔՊ խմբակցությունը նիստում հնարավոր է քննարկեն Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը
NEWS.am-ի տեղեկություններով այսօր երեկոյան ՔՊ խմբակցության նիստ է կայանալու: Թեեւ ՔՊ-ական պատգամավորները NEWS.am-ի թղթակցի հետ չեն ցանկացել...
Աղբյուր` Panorama.am
15:37
Գալուզին. ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ
Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:27
Արցախցիների առջև ուլտիմատում են դրել՝ կամ ազատվել աշխատանքից, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն. Իրավապաշտպան
«2023 թվականի  Արցախի տարածքում սանձազերծված ագրեսիայից հետո  իշխանությունը ձեռնարկեց անկախ Հայաստանի պատմության մեջ մարդու...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արմեն Պետրոսյան. Առաջիկայում Բաքուն ավելի կկարծարցնի դիրքորոշումը, կսրի հռետորաբանությունը
«COP29-ի ավարտից անմիջապես հետո այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտերը հրահանգավորվել են ձևավորելու կեղծ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Զարեհ Սինանյանը 20 օրով գործուղվում է Լոս Անջելես, Նյու Յորք, Նիցցա, Փարիզ
Նիկոլ Փաշինյանի որոշմամ, նոյեմբրի 29-ից մինչև դեկտեմբերի 17-ը Զարեհ Սինանյանն ու նրա պատվիրակության անդամներ գործուղվում են ԱՄՆ ու Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:58
Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է ժողովրդին, որ ծառայությունից կարելի է խուսափել. Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետականության և հատկապես Բանակի նկատմամբ վերաբերմունքը արտահայտվում է նաեւ ու հատկապես պետական...
Աղբյուր` Panorama.am
14:44
ՌԴ փոխարտգործնախարար. Պատրաստ ենք Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» II...
Աղբյուր` Panorama.am
14:35
Արցախցիները չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան
«Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված  արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով այս տարվա ընթացքում ստացվել է 57 հաղորդում
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է: Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։ ամաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Կրեմլը Հալեպի վրա գրnhայինների հարձակnւմն անվանել է nտնձգnւթյnւն Սիրիայի ինքնիշխանության դեմ
Կրեմլը Հալեպ քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակումը համարում է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ և հանդես է գալիս տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եղանակն՝ առաջիկա օրերին
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հալեպում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
13:46
Օկուպացված Արցախում արդեն բնակվում է 30 հազար ադրբեջшնgի
Օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներն արդեն բնակեցրել են շուրջ 30 հազար մարդու։ Միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, ըստ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Հարավային Կովկասը դառնում է թատերաբեմ տարբեր ուժի կենտրոնների միջև, և այդ պայքարը միտում ունի դեպի սրացում. Սաֆրաստյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր»...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում»...
Աղբյուր` Panorama.am
12:54
MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից
Երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։...
Աղբյուր` Panorama.am
12:52
Փաշինյանի պատճառով դատավոր Սարգիս Պետրոսյանը քնից չի՞ զարթնելու
Մինչ ՀԱՊԿ-ը իր նիստում Փաշինյանի ու Հայաստանի վարքն էր քննարկում, մինչ Պուտինը բացատրում էր, թե՝ Արցախում ՀԱՊԿ-ը չէր պատերազմելու Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Նախորդ մեկ օրում հայտնաբերվել է 2 անհետ կորած
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
12:36
10 րոպեանոց զրույց ոտքի վրա. Հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Յակուբ Էյուբովը
ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ՝ իրականացնելով իր երազանքը
Ջուլիանա Գրիգորյանը, ով Operalia վոկալ մրցույթի հաղթողն ու Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիրն է, ում կարելի է լսել աշխարհի ամենահեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հալեպում բախումներ են, կան զոհեր
Հալեպում թեժ բախումներ են։ Սիրական «Սանա» լրատվամիջոցը հայտնել է առաջին զոհերի մասին։ Այս պահին հաղորդվում է 4 զոհի մասին։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Քենդալ Ջենները՝ սեզոնի ամենաոճային սանրվածքով
Մոդելը Քենդալ Ջեները որոշել է կտրուկ փոփոխություններ անել։ Մի քանի տարի շարունակ մոդելը երկար գանգուրներով էր, բայց նա հետևել է թրենդին և այժմ...
Աղբյուր` Panorama.am
11:52
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել է...
Աղբյուր` Panorama.am
11:42
Վահե Հովհաննիսյան. Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երբ ասում ենք, որ հայտնի մեկ հոգին հանուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}