10-ամյա տղան լողավազանից դուրս է բերել խեղդվող մորն ու փրկել նրան
Ամերիկյան Օկլահոմա նահանգից 10-ամյա Գեվին Քինին լողավազանից հանել է խեղդվող մորն ու փրկել նրան: Այս մասին հայտնում է ABC News-ը։
Տղայի մայրը՝ Լորա Քինին, պատմել է, որ բակի լողավազանում լողալու ժամանակ իր մոտ սկսվել է էպիլեպսիայի նոպա։ Տղան այդ ժամանակ եղել է տան շքամուտքի մոտ։
Տղան ձայներ է լսել և տեսնելով մորը՝ հասկացել է, որ նա խեղդվում է։ Գեվինն անմիջապես ցատկել է լողավազանի մեջ ու ջրից հանել մորը։ Հետո նրան օգնության է հասել պապը։
Լորան անչափ շնորհակալ է որդուն փրկության համար։ «Գավինն իմ հերոսն է: Եվ ես նաև վստահ եմ, որ նա իմ պահապան հրեշտակն է»,- լրագրողներին ասել է կինը։
Ավելի ուշ տեղի ոստիկանության աշխատակիցները տղային հանդիսավոր կերպով վկայական են հանձնել մորը փրկելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան