Al Jazeera.Բաղդադում զինված բախումների զոհերի թիվը հասել է 20-ի
Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «կանաչ գոտում» զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրաքցի բժիշկներին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին երկուշաբթի կեսօրին սկսված և մինչ այժմ Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտում» շարունակվող բախումների ընթացքում 15 զոհերի մասին։ Ավելի քան 300 մարդ վիրավորվել է։
Երկուշաբթի օրը քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարած շիա իմամ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցները գրավել են Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են կառավարական գրասենյակներն ու օտարերկրյա դեսպանատները, շրջապատել են Հանրապետության պալատը և մտել շենք։ Մինչ այժմ անվտանգության ուժերին չի հաջողվել քաղաքի այս տարածքը մաքրել ցուցարարներից։ Պարբերաբար լսվում են կրակոցների և ականանետերի արկերի պայթյունների ձայներ։
Երկրի տարածքում պարետային ժամ է հայտարարվել, Բաղդադ են ուղարկվում կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։ Իրաքի կառավարությունը երեքշաբթի օրը հայտարարել է ոչ աշխատանքային՝ անվտանգության ծանր իրավիճակի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Բաղդադում պարետային ժամ է սահմանվել. Իրաքի վարչապետը շիա առաջնորդ աս-Սադրիից օգնություն է խնդրում
- Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ հրթիռներ են արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան