«Կասպերսկի». Հայաստանցի օգտատերերի վրա մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են
Մոբայլ սարքերի հայաստանցի օգտատերերի նկատմամբ չարագործների հետաքրքրությունը 2022-ի երկրորդ եռամսյակում թուլացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ սպառնալիքների է ենթարկվել օգտատերերի 1,01%-ը՝ 2021-ի երկրորդ եռամսյակի 1,05%-ի դիմաց:
Միաժամանակ, նվազել է այն օգտատերերի բաժինը, որոնք բախվել են մոբայլ բանկային տրոյական ծրագրերի՝ 2021-ի երկրորդ եռամսյակի 0,03%-ից մինչև 0,02% այս տարվա նույն ժամանակահատվածում:
Ինչ վերաբերում է մոբայլ ծածկագրող-շորթող տրոյացիներին, ապա փրկագնման հետագա պահանջով տվյալների ծածկագրման փորձեր 2022-ի ապրիլ-հունիսին գրանցվել են հայաստանցի օգտատերերի մոբայլ սարքերի 0,01%-ում՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 0,02%-ի դիմաց։
Մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։
Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Մոբայլ օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան «շահավետ» առաջարկների։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Հայաստանցի օգտատերերի վրա կիբեռգրոհները հիմնականում թուլացել են
- «Կասպերսկի». Չինարեն խոսող կիբեռխումբը գրոհում է պաշտպանական ձեռնարկություններն ու պետմարմինները
- «Կասպերսկի». 2022-ի երկրորդ եռամսյակը գերազանցել Է DDoS-գրոհների տևողության ռեկորդը
- Մակրոսների ավտոմատ արգելափակումից Microsoft-ի հրաժարումը սպառնում է բիզնեսի կիբեռանվտանգությանը. «Կասպերսկի» ընկերություն
- «Կասպերսկի». Ավելի քան հինգ հազար վարակված կայքեր օգտատերերին վերաուղղորդում են ֆիշինգային էջեր
- «Կասպերսկի» ընկերության փորձագետները սև շուկայում վերլուծել են մոտ 200 հայտարարություն
- Կասպերսկի. Հայաստանցի օգտատերերի վրա մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները հիմնականում թուլացել են
- «Կասպերսկի». Հայաստանցի օգտատերերի վրա ֆինանսական վնասաբեր ծրագրերի և տեղային սպառնալիքների գրոհներն ուժգնացել են
- «Կասպերսկի» ընկերությունը թողարկել է Kaspersky Smart Home Security լուծումը
- «Կասպերսկի» ընկերությունն առաջին անգամ հայտնաբերել է Windows-ի իրադարձությունների մատյաններում վնասաբեր կոդի պահպանման դեպքեր