Էդգար Ղազարյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի մասին. Գողությունն ու գրագողությունը 40 օր է տևում
Հասարակական-քաղաքական գործիչ, դասախոս Էդգար Ղազարյանը, որին ՀՊՏՀ ռեկտորը հեռացրել է համալսարանից, գրում է.
«Հին հայկական ժողովրդական ասացվածքի այս մոդերնիզացված տարբերակը ամբողջությամբ վերաբերվում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին (ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի աղջկան):
Նա լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ իմ հետ կնքված պայմանագրի ավարտից հետո ես չեմ դիմել նոր պայմանագիր կնքելու համար։
Այսօր ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի դասախոսների խմբում ամբիոնի լաբորանտը տեղեկացրել է բոլոր դասախոսներին, որ ներկայանան ու գրեն դիմումներ, քանի որ դեռ ոչ ոք դիմում չի գրել և չի հրամանագրվել նոր ուսումնական տարվա համար, մինչդեռ դասատախտակներն արդեն կազմվել ու հրապարակվել են` առանց իմ ներգրավվածության։
Ստորության հարցում էլ ազնիվ պետք է լինել, քանզի 40-օրյա ճշմարտության բացահայտումը բոլոր դեպքերին է վերաբերվում, երբեմն ավելի շուտ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան