Անհարմար եմ զգում սիրել նոր ծնված երեխայիս, կոմպլեքսավորվում եմ, երբ նայում եմ եղբոր նկարին. Գարիկ Գալեյան
«Գլխավոր Դատախազը երկու օր ժամանակ ունի, պետք է ձերբակալի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր ընտանիքի վրայից հանի դավաճանի պիտակը»,- Գլխավոր Դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Նա միաժամանակ նշեց, թե միևնույն է, «գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես դատապարտվելու է, քանի որ օժանդակում է այս դավաճանությանը»։
Գարիկ Գալեյանի խոսքով՝վաղը Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, սակայն դատախազին հորդորում են, որ Փաշինյանին ձերբակալել, որ նա միջագային հանրության առաջ չներկայանա որպես Հայաստանի ղեկավար։
«Օր առաջ պետք է նրան ձերբակալել։ Այսօր անհարմար եմ զգում սիրել նոր ծնված երեխայիս, կոմպլեքսավորվում եմ, երբ նայում եմ եղբոր նկարին: Վաղը մեծանալու է ու հարցնի, որ եղբորը սպանեցին, ո՞վ պատասխան տվեց: Եթե ասեմ, որ երկրի գլխավոր դատախազը, ոստիկանապետը, բանակի գեներալիտետը դավաճան էր, չի ասի՝ բա ինչի եղբորս ուղարկեցիր բանակ։ Ի՞նչ եմ պատասխանելու։ Դրա համար խնդրում եմ հայ ժողովրդին միանալ մեզ։ Վաղը նոր փաստաթուղթ է ստորագրելու ու սկսելու ենք Հայաստանից տարածքներ տալ։ Գլխավոր դատախազը պետք է գործի, իր ողնաշարը գոնե մեկ անգամ օգտագործի ազգի համար»,- նշեց Գարիկ Գալեյանը։
Դիտարկմանը՝ եթե դատախազը որևէ որոշում չկայացնի, ապա ինչ քայլեր են ձեռնարկելու, զոհված զինծառայողի հայրն ասաց. «Եթե սատանան էլ դուրս գա այս իշխանության դեմ պայքարելու, ապա ես կանգնելու եմ նրա կողքը։ Ես կյանքի դիմաց կյանք եմ ստեղծել ու բան չունեմ պատմելու տղայիս, պետք է նորից արտասվելով ապրեմ։ Սա իմ երեխայի հարցը չէ, մենք պետություն ենք կորցնում։ Ինչպես կարող ենք ազգադավ վարչապետին չձերբակալեն»։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին շանսն ենք տալիս Արթուր Դավթյանին, որ ձերբակալի Փաշինյանին և փրկի իր պատիվը. զոհվածի մայր
- Զոհված զինծառայողների ծնողներն Արթուր Դավթյանից պահանջելու են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան