Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի առաջարկին
Գերմանիան և Ֆրանսիան դեմ են ռուսներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով իր ձեռքի տակ գտնվող փաստաթուղթը, որը ուրվագծում է երկու երկրների դիրքորոշումը և որն ուղարկվել է Եվրամիության (ԵՄ) մյուս անդամներին՝ Պրահայում երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին։
«Մենք պետք է մտածենք վիզաների տրամադրման կարևոր լծակներից օգտվելու խելացի ուղիների մասին»,-ասվում է տեքստում։ Միաժամանակ նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիների հայտարարությունները պետք է ուշադիր ստուգվեն՝ անվտանգության հնարավոր սպառնալիքների համար և չպետք է թերագնահատել ժողովրդավարական երկրներում ապրելու անմիջական փորձի ազդեցությունը, որը հատկապես վերաբերում է գալիք սերունդներին։
«Մեր վիզային քաղաքականությունը պետք է արտացոլի դա և շարունակի միջանձնային կապեր ապահովել ԵՄ-ում Ռուսաստանի այն քաղաքացիների հետ, ովքեր կապված չեն Ռուսաստանի կառավարության հետ»,-ընդգծվում է փաստաթղթում։ Այդ իսկ պատճառով, ինչպես նշված է տեքստում, անհրաժեշտ է պահպանել իրավական դաշտ, որը, մասնավորապես, հնարավորություն կտա ուսանողներին, արվեստագետներին, գիտնականներին և մասնագետներին մուտք գործել Եվրամիություն՝ անկախ նրանից, թե նրանց կարող է սպառնալ քաղաքական հետապնդում։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ կարևոր է թույլ չտալ, որ ռուսական նարատիվը կերակրի և վանի ապագա սերունդներին։ Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ վիզաների տրամադրամն արգելքը կարող է առաջացնել այսպես կոչված հանրահավաքային էֆեկտ, երբ քաղաքացիները երբեմն հակված են լինում հավաքվել իրենց ղեկավարության շուրջ՝ դրսից հարձակումների և սադրանքների դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- Բորելը բացասաբար է արձագանքել ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի գաղափարին
- Բրիտանական ընկերությունների 71%-ը տուժել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
- ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությանը կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ռուսական մասնավոր բանկերի դեմ
- Էստոնիան փակել է սահմանները շենգենյան վիզա ունեցող ռուսների համար
- ՌԴ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ 1160 պատժամիջոց է սահմանվել
- Ուկրաինայում կստեղծվի պատժամիջոցների քաղաքականության բյուրո
- ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական «Ֆեներբախչեի» դեմ՝ Պուտինի անունը վանկարկելու համար
- Ռուսաստանը լողում է փողի մեջ, մինչդեռ Արևմուտքը տառապում է պատժամիջոցների պատճառով. The National Interest
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա