«Զուլալի»-ն ցուցադրվելու է Տաշքենդի միջազգային կինոփառատոնում
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սեպտեմբերի 13-ից 18-ը ցուցադրվելու է «Տաշքենդի միջազգային կինոփառատոնի» շրջանակում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և բնությունը (ավելին՝ https://ncca.am/hy/films/40-zulali)։
Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա «Զուլալի» ֆիլմի միջազգային պրեմիերան
- «Զուլալի» ֆիլմը՝ ռուսական ազգային «Նիկա» մրցանակաբաշխությունում
- Նարինե Աբգարյանը ներկայացրել է «Զուլալի» ֆիլմի պաշտոնական թրեյլերը
- «Շատ սիրուն, հայկական, թախծոտ ու բարի պատմություններ են». Նարինե Աբգարյանի «Զուլալին» թարգմանվել է հայերեն