«Ժողովուրդ». «Նվերը», փաստորեն, տրվել է բոլորիս` 3 միլիոն քաղաքացիներիս, բայց, չգիտես՝ ինչու, այն տեղ չհասավ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մուրադյանը մի ուշագրավ փաստ է հրապարակել՝ «Ի՞նչ է կատարվում ԶՊՄԿ (զարթնե՜ք Լաո և Պողոս եղբայրներ) շուրջ» խորագրով: Նա ներկայացրել է ԶՊՄԿ և «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ միջև բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրից քաղվածք և հայտնել. «Այս առքուվաճառքի մասին, չգիտես՝ ինչու, հանրությանը ավետեցին 2021թ հոկտեմբերի 1-ին այն դեպքում, երբ կնքվել էր 2021թ հունիսի 16-ին։ Փատաթղթում, մասնավորապես, ուշագրավ է հետևյալ 2 փաստը.
1. 2021թ հունիսի 16-ը ԱԺ ընտրություններից 4 օր առաջ էր, և Վահե Հակոբյանը դեռևս ԶՊՄԿ խորհրդի անդամ էր։ Ինչո՞ւ ընտրողին չներկայացվեց այս վաճառքի տեղեկատվությունը (հարցը ճշտելու նպատակով, ցավոք, Վահե Հակոբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց)։
2. Համաձայն փաստաթղթի 2-րդ կետի` գնորդը ԶՊՄԿ բաժնետոմսերի 15%-ը նվիրել է Հայաստանի Հանրապետությանը, բայց ոչ երբեք վարչապետի աշխատակազմին, ինչպես ներկայացվեց հանրությանը։
Հ.Գ. «Նվերը», փաստորեն, տրվել է բոլորիս` 3 միլիոն քաղաքացիներիս, բայց, չգիտես՝ ինչու, այն տեղ չհասավ. կարող էր, օրինակ, ուղղվել վարկերի տակ կքող բնակչության ինչ-ինչ պարտավորությունների մարմանը։ Հիշեցնեմ, որ 2003 թվականին նույն Քաջարանի պղնձամոլիբդենայինի մասնավորեցումից Քաջարան համայնքին բաժին հասած 32 միլիոն դոլարից քաղաքի ավագանին մեծահոգաբար 27 միլիոն դոլարը ուղղեց 01 հոկտեմբեր 2002թ. դրությամբ Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերին՝ ՀՀ ամբողջ բնակչության կուտակած պարտքերի մարմանը։ Ահա այսպես վարվեցին նվերի հետ «թալանչիները»… Օտակար է իմանալ այս փաստը»։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը կապ հաստատեց Տիգրան Մուրադյանի հետ՝ խնդրելով պարզաբանել՝ երբ և ինչ պայմաններում է նախկինում՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, կոմբինատի վաճառքից գոյացած գումարը բաժանվել ՀՀ քաղաքացիների սպառած էլէներգիայի վարձավճարի փոխհատուցման համար: Նա ներկայացրեց նաև այդ որոշումը, որտեղ կարդում ենք.
«Կառավարության որոշմամբ՝ ԶՊՄԿ վաճառքից գոյացած 132 մլն դոլարից Քաջարան համայնքին բաժին հասած 32 միլիոն դոլարից քաղաքի ավագանին 27 միլիոն դոլարը ուղղել է 01 հոկտեմբեր 2002թ. դրությամբ Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերին ՀՀ ամբողջ բնակչության կուտակած պարտքերի մարմանը»: Այսինքն՝ իսկապես քաղաքացիներին բաժին է հասել ԶՊՄԿ մասնավորեցման գումարից: Իսկ հիմա, երբ Կառավարությունը նույն ԶՊՄԿ-ից նվեր է ստացել, ի՞նչ է ստացել ՀՀ շարքային, հպարտ քաղաքացին. ոչինչ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա