
Իրանը ժամանակավորապես փակել է Իրաքի հետ սահմանը
Իրանի իշխանությունները Բաղդադում անկարգությունների պատճառով ժամանակավորապես դադարեցրել են Իրաքի հետ սահմանի անցակետերի աշխատանքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ներքին գործերի փոխնախարար Սեյյեդ Մաջիդ Միրահմադիին։
Սահմանով անցումը դադարեցնելու որոշումն ընդունվել է Արբաինի սգո արարողությունների կապակցությամբ դեպի Իրաք իրանական ուխտագնացության մեկնարկի նախօրեին։ Սուգը սկսվում է սեպտեմբերի 17-ին և ուղեկցվում է իրանցիների զանգվածային այցով Իրաքի քաղաքներ, որտեղ գտնվում են սրբավայրերը: Հունիսի 7-ին երկու երկրները պայմանավորվել էին Իրաք այցելել ցանկացող իրանցի ուխտավորների համար վիզաների ամբողջական վերացման շուրջ։
Միրահմադին նշել է, որ սահմանը փակ կլինի մինչև հետագա ծանուցում։ Նա զգուշացրել է հավատացյալներին, որ չփորձեն մտնել Իրաք: Իրանի Իլամ նահանգի իշխանությունները, որով անցնում են զգալի թվով ուխտավորներ, կոչ են արել նրանց ընդհանրապես չեղարկել իրաքյան տարածքում սգո միջոցառումներին մասնակցելու ծրագրերը։
Հարակից հրապարակումներ`
- Al Jazeera.Բաղդադում զինված բախումների զոհերի թիվը հասել է 20-ի
- Բաղդադում պարետային ժամ է սահմանվել. Իրաքի վարչապետը շիա առաջնորդ աս-Սադրիից օգնություն է խնդրում
- Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ հրթիռներ են արձակվել