Իրանի նանոտեխնոլոգիական արտադրանքն արտահանվում է չորս տասնյակից ավելի երկիր
Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման հատուկ շտաբը հայտարարել է, որ ոլորտի արտադրանքն արտահանվում է 47 երկրներ, գրում է ParsToday-ը։
Հայտարարության մեջ ասված է. «Իրանի արտահանվող նանոտեխնոլոգիական արտադրանքն ու ծառայությունները հիմնականում վերաբերվում են շինարարության, օպտոէլեկտրոնիկայի, բժշկության, առողջապահության, տեքստիլ և այլ տեխնոլոգիական ոլորտներին»:
Իրանը նանոտեխնոլոգիայի ոլորտում համաշխարհային մակարդակով մեծ հեղինակություն ունեցող երկրներից է, և այս ոլորտում գրանցել է կարևոր ձեռքբերումներ:
Այս արդյունաբերությունը, տեղական ուժի և գիտելիքների օգնությամբ, կարողացել է արագացնել իր զարգացման ուղին և իր արտադրանքն ու ծառայություններն ավելի արդյունավետ դարձնել ներքին և համաշխարհային շուկաներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան