«Հրապարակ». Ո՛չ կառավարությունից, ո՛չ խորհրդարանից որևէ մեկն Արցախ չի մեկնի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 31-րդ տարեդարձն այս տարի էլ կնշվի առանց ՀՀ իշխանական էլիտայի։ Վարչապետը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ ոտք չի դրել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կամ ՔՊ-ական պատգամավորները կմեկնե՞ն Արցախ. հարցրինք ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանին։
«Պարոն Սիմոնյանն ԱՀ ԱԺ նախագահից սեպտեմբերի 2-ին Արցախում գտնվելու հրավեր չի ստացել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե նա այդ օրը կլինի Արցախում, ինչպես նաև կլինեն այնտեղ պատգամավորներ, թե ոչ՝ կհայտնենք մի փոքր ուշ»։ Սակայն, մեր տեղեկություններով, ո՛չ կառավարությունից, ո՛չ խորհրդարանից որևէ մեկն Արցախ չի մեկնի։ Չնայած դեռ մեկուկես ամիս առաջ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրել էր Արցախ՝ անկախության 31-րդ տարեդարձը նշելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա