Նախատեսվում է աջակցություն` «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց
Նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց. որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, ըստ այդմ, առաջարկվում է աջակցություն տրամադրել՝
1. վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150,000 դրամի չափով,
• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300,000 դրամի չափով։
2. զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:
3. զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվության բացակայության դեպքում՝ 1,000,000 դրամի չափով (հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ)։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյան. «Սուրմալուի» առումը
- «Սուրմալու»ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ ձերբակալվել է
- «Սուրմալու»-ի պայթյունից երկու տուժած դեռ հիվանդանոցում է
- Սուրմալուի պայթյունից տուժած տնտեսվարողներին կառավարությունը չի օգնի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին