Վանեցյան. Բոլորը մեղավոր են, բացի գլխավոր գերագույն մեղավորից (մեղադրյալից)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է.
«Բոլորը մեղավոր են բացի գլխավոր գերագույն մեղավորից (մեղադրյալից)»։
Այս գրառմամբ Ա. Վանեցյանն արձագանքել է Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալությանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտնեց՝ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։
2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն):
Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը 2021թ. սեպտեմբերի 11-ին ստորագրել էր հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն:
Միքայել Արզումանյանը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 27-ին։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու մասին ԱրայիկՀարությունյանը տեղեկացված չի եղել. Լուսինե Ավանեսյան
- ՔԿ-ն մանրամասնում է,թե ինչու է ձերբակալել Միքայել Արզումանյանին
- 168.am. Միքայել Արզումանյանը ձերբակալվել է
- Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից
- Միքայել Արզումանյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան