Եղեգնաձորի գյուղապետն ասում է, որ Ադրբեջանի սահմանից իր գյուղի հեռավորությունը 21 կմ-ից հասել է 7 կմ-ի. Վոլոդյա Հովհաննիսյան
«Եղեգնաձորի գյուղապետերից մեկը բառացի ասաց հետևյալը.«Մեր գյուղի և Ադրբեջանի սահմանի միջև հեռավորությունը եղել է 21 կմ, ադրբեջանցիներն առաջ էին եկել և 13-րդ կիլոմետրի վրա էին նստել, իսկ մեկ շաբաթ առաջ՝ 7 կմ-ի վրա»»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը՝ չցանկանալով հրապարակել գյուղապետի անունը։
Ըստ պահեստազորի սպայի՝ գյուղապետը հայտնել է, որ պետական մարմիններին այն չի հետաքրքրում, դրանք չեն գործում, մարզպետարանում երիտասարդ կադրերն ամբողջ օրը խնջույքներ են կազմակերպում:
«Երբ Լաչինում Ադրնբեջանն իր դրոշը բարձրացրեց և աղոթք հնչեցրեց Ալլահին, այդ նույն օրը 63 ՔՊ-ական տականքներ, թուրքահպատակներ Ջրվեժում քեֆ էին անում, որի համար 2 մլն դրամ փող էր փոխանցվել, ես գնացել անձամբ ստուգել եմ»,-ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստարկելով գյուղապետի հայտարարությունը:
Նա հայտնեց, որ նախորդ օրը քարտեզագրական հաշվարկ է արել և պարզել, որ միայն ՀՀ տարածքից Նիկոլ Փաշինյանը 3 հազար կմ² հանձնել է թուրքին:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ձեռք է բերել 1998 թվականի ադրբեջանական քարտեզ, որտեղ Որոտան-Կարմրաքար ճանապարհը ՀՀ տարածքում է, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն այն հայտարարեց ադրբեջանական, որից հետո Ալիևն արդեն հենվեց նրա հայտարարության վրա:
Բանախոսը որպես փաստարկ նշեց, որ երբ Սյունիքի այդ ճանապարհները կառուցվում էին՝ Խորհրդային Հայաստանը թույլտվության համար չի դեիմել Ադրբեջանին, ինչպես ընդունված էր այն ժամանակ, քանի որ դրանք կառուցվել են ՀԽՍՀ տարածքում:
«Այդ ինչպես եղավ, որ դավաճան, կապիտուլյանտ Նիկոլի ժամանակ այդ կարևոր ստրատեգիական ճանապարհը դարձավ ադրբեջանական»,-հայտարարեց պահեստազորի սպան և դիմեց Նիկո Փաշինյանի կառավարությանը՝ պահանջելով արխիվներից հանել այդ ճանապարհների կառուցման որոշումները և տեսնեն, թե կա՞ գեթ մեկ սանտիմետր հատված, որը անցնում է Ադրբեջանի տարածքով:
«Այդ չկայացած լրագորղ, տականքը հայտարարում է, որ մենք 10 մլն հեկտար արոտավայր ունենք: Երևի իր ընտրողներին ուզում էր խոտով գրավել, որովհետև իրենց ընտրողների մակարդակը խոտակերության աստիճանի է հասնում, և դրանից չի բարձրանում: Բայց 10 մլն հեկտարը նշանակում է 100 հազար կմ²: Այդ սուտ հայտարարությունից հետո ասաց՝ այդ սարերը 6 ամիս ձյան տակ են, մեզ պե՞տք են դրանք: Այդ կիսատ կրթված, անգրագետն իր մեջ հռետորական հարց է հնչեցնում, թե մեզ պե՞տք են այդ սարերը»,-հիշեց Վոլոդյա Հովհաննիսյանը և հավելեց, որ այդ արոտավայրերն ամբողջությամբ վերահսկվում են թուրքերի կողմից, ինչի հետևանքով անասնագլխաքանակը կտրուկ կրճատվել է:
Նրա խոսքով՝ Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր գյուղերի անսնագլխաքանակը կրճատվել է 60 %-ով, Սիսիանինը՝ 40%-ով, Վարդենիսինը 30%-ով, իսկ Կապանում համատարած անասունի մորթ է գնում, որը բերելու մսի գնի 200% թանկացման՝ եթե հաշվի առնեն, որ 2018 թվականին մսի արժեքը 1500-1800 դրամ էր:
«Փայլուն լուր ունեմ՝ թոշակները օրական բարձրացել է 63 դրամ 30 լումայով՝ մեկ կարտոֆիլ 3 կաթիլ ձեթով»,-հայտնեց բանախոսը և պնդեց, որ դրա դիմաց հիմնարկների ղեկավար բոլոր ՔՊ-ականների աշխատավարձերն այսօր դարձել է 1 մլն 200 հազար դրամից 1 մլն 500 հազար դրամ և ամեն ամիս դրա կեսի չափով պարգևավճարներ են ստանում:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Հայրապետյան. Բերձորի ֆոնին կարևորը առյուծի արձանիկն է
- Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանում
- Իմ հայրենի Բերձորը իմ տնով ու տեղով վերջնականապես հանձնվեց թուրքին․ Վարուժան Գեղամյան