Վրաստանում մեկ շաբաթում արձանագրվել է կորոնավիրուսի 13 737 նոր դեպք, մահացել է 3 մարդ
Անցած մեկ շաբաթվա ընթացքում (21.08-28.08) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 737 նոր դեպք։ Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիք»-ը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին։
Մեկ շաբաթվա տվյալներով՝ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 14 486 մարդ, մահացել է երեք հիվանդ։
Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 76 704 թեստավորում։ 7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը կազմում է 17.91%:
Անցած շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 595 նոր դեպք, ապաքինվել է 12 329 մարդ, մահացել է վեց հիվանդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան