ԱԱԾ-ն քաղաքացիներին հորդորում է հասարակական վայրերում առանց հսկողության թողնված իրերի մասին հայտնել իրավապահ մարմիններին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված:
Հորդորում ենք բնակիչներին ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին, ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Միաժամանակ, դրսևորել զգոնություն և ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանց հսկողության թողնված իրերին, առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Բացահայտվել է օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպք
- ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի կողմից կատարված պետական դավաճանության դեպք
- ԱԱԾ-ի կողմից «բացահայտված» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել
- Պահանջում ենք, որ մեր գործը քննի ԱԱԾ-ն. Կարին Տոնոյան
- ԱԱԾ-ն և ոստիկանությունը հայտարարություններ են տարածել