Աղավնոյի՝ տներն այրած բնակիչների նկատմամաբ քրեական գործեր չեն հարուցվի
Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի
Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։
Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում»։
Հարակից հրապարակումներ`
- Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանում
- ԱՀ ԿԳՄՍՆ. Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը
- Աղավնոյի գյուղապետն առանց որևէ աջակցության կարողացել է պահել գյուղը, որի օրինակին հետևել են իր ընկերները. Իշխանյան