Արգենտինայում անհայտ վիրուսի պատճառով մեկ մարդ մահացել է, չորսը` հոսպիտալացվել
Արգենտինայի Տուկուման նահանգում անհայտ վիրուսի պատճառով մեկ մարդ մահացել է, ևս չորսը տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով տարածաշրջանի առողջապահության նախարարությանը։
Հոսպիտալացվածների վիճակը գնահատվում է ծանր։ Մեկ այլ հիվանդ նույնպես մեկուսացվել է տանը։ Բոլոր հիվանդներն ունեն երկկողմանի թոքաբորբ: Ուսումնասիրությունները բացառել են կորոնավիրուսով, գրիպի A և B տեսակների և մի շարք այլ վարակներով վարակվելու հնարավորությունը։
«Սրանք շնչառական հիվանդությամբ հիվանդներ են, ովքեր ստանում են մեխանիկական օդափոխություն: Պատճառը չի հայտնաբերվել և գտնվում է ուսումնասիրության փուլում»,-ասել է առողջապահության նախարար Լուիս Մեդինա Ռուիսը:
Այժմ իշխանությունները պարզում են վիրուսի ծագման աղբյուրը և ստուգում ջրային մարմիններն ու օդի վիճակը։ Լաբորատորիան կվերանայի հիվանդների թեստերը և արդյունքները կհայտարարի մինչև շաբաթա վերջ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում մեկ շաբաթում արձանագրվել է կորոնավիրուսի 13 737 նոր դեպք, մահացել է 3 մարդ
- Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք. մահացել է 7 մարդ
- Գիտնականները Արգենտինայում եզակի զրահապատ դինոզավր են հայտնաբերել
- Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է