Արսեն Բաբայան. Իրականում ամեն բան հստակ է և բացահայտված
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Նրանք չեն էլ նկատում, թե ինչպես են ամեն «բացահայտման» մասին պաշտոնական հաղորդագրություններ հրապարակելով բացահայտում հենց իրենց կողմից կատարված հանցանքները:
Մեկ օրինակ. Քննչական կոմիտեն ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելուց «բացահայտել» է, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն գրավված է եղել թշնամու կողմից: Իսկ հիմա հիշեք, թե Արցախի նախագահի հայտնի հրապարկված հեռախոսային խոսակցությունը որ օրն էր և նա ինչ էր նա ասում, ավելի ճիշտ՝ ինչ էր խնդրել Նիկոլ Փաշինյանին ու մերժվել:
Սրան համադրեք Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 8-ին արված ֆեյսբուքյան հայտարարությունը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Իրականում ամեն բան հստակ է և բացահայտված:
Այս իշխանության հեռացումից հետո, նոր և օբկյեկտիվ պայմաններում, առանձնապես ոչ լայնածավալ քննչական գործողություններով կհիմնավորվի բոլոր դրվագներն ու դրանցում մեղավոր անձանց շրջանակը: Ամբողջ ապացուցողական բազան հանրայնացված է, կմնա ընդամենը դրանք համակարգված արձանագրելը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Միքայել Արզումանյանը նախաքննական մարմնում միայն ասել է, որ մեղադրանքը չի ընդունում
- «Հրապարակ». Արցախում կարծում են, որ Միքայել Արզումանյանը Նիկոլ Փաշինյանի հերթական շոուի զոհն է
- Վանեցյան. Բոլորը մեղավոր են, բացի գլխավոր գերագույն մեղավորից (մեղադրյալից)
- Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու մասին ԱրայիկՀարությունյանը տեղեկացված չի եղել. Լուսինե Ավանեսյան
- ՔԿ-ն մանրամասնում է,թե ինչու է ձերբակալել Միքայել Արզումանյանին
- 168.am. Միքայել Արզումանյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան