Թայվանի զինված ուժերը կրակ են բացել չինական անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ
Թայվանի զինվորականները Կինմեն արշիպելագի մոտ կրակ են բացել չինական անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է կղզու պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 31-ի ժամը 14.00-ից մինչև օգոստոսի 31-ի ժամը 16.00-ն երեք քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել, որոնք մոտենում են Դադան, Կաոյու և Լեյու կղզիներին»,-ասել է Կինմենի բանակի պաշտպանության հրամանատարության խոսնակ Չժան Ռոնգշունը:
Նախարարությունը նշել է, որ թայվանցի զինվորականները նախազգուշական կրակոցներ են արձակել մարտական զենքից և ազդանշանային լուսահրթիռ են արձակել, որից հետո անօդաչուները հոռացել են։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը Թայվան այցելելու համար պատժամիջոցներ է կիրառել Լիտվայի տրանսպորտի նախարարության դեմ
- Չինաստանը չի հրաժարվի Թայվանի վերամիավորման ուժային տարբերակից
- Չինաստանը Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժություններ կսկսի
- Թայվանի բարձրաստիճան զինվորականին մահացած են գտել հյուրանոցում
- Թրամփը Փելոսիի այցը Թայվան հիմարություն է անվանել՝ տարածաշրջանային լարվածության պատճառով
- Փելոսիի ինքնաթիռը մեկնել է Թայվանի օդանավակայանից
- Թուրքիայում կանայք թավաներով ու կաթսաներով բողոքել են գնաճի դեմ