
Լուկաշին գյուղում այրվել է 700 հակ անասնակեր
Օգոստոսի 30-ին, ժամը 21։59-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշին գյուղի 4-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ անասնագոմի տանիքին այրվում է պահեստավորած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։28-ին, մարվել՝ օգոստոսի 31-ին, ժամը 01։51-ին։ Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին