Ուկրաինայի գրողների միությունը պահանջել է փակել Կիևում գտնվող Բուլգակովի թանգարանը
Ուկրաինայում պահանջել են փակել ռուս գրող Միխայիլ Բուլգակովի թանգարանը Կիևում՝ այն քաղաքում, որտեղ ծնվել է գրողը։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Գրողների ազգային միությունում հայտարարել են «Կիևում ռուս գրողի թանգարանի գործունեության անթույլատրելիության մասին»: Ակտիվիստները վստահ են, որ Բուլգակովը «ատել է Ուկրաինան և նսեմացրել այն իր ստեղծագործություններում»։
Բուլգակովի հետ կապված ցուցանմուշներն առաջարկել են ի պահ դնել Գրականության ազգային թանգարանում, իսկ շենքում բացել ուկրաինացի կոմպոզիտոր Ալեքսանդր Կոշիցի թանգարանը։
Շենքը, որտեղ այժմ գտնվում է թանգարանը, կառուցվել է 1888-1889 թվականներին։ Բուլգակովներն այս տանը ապրել են 13 տարի՝ 1906-1919 թվականներին։
Ավելի վաղ Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարության փորձագիտական խորհուրդը քաղաքների ղեկավարներին խորհուրդ էր տվել վերանվանել այն փողոցները, որոնք կրում են ռուս հայտնի գործիչների անունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան