Ավետիք Չալաբյանը 15 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից. Մենուա Սողոմոնյան
ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով բեկանվեց Առաջին ատյանի դատարանի որոշումը Ավետիք Չալաբյանին կալանավորելու մասին և 15 մլն դրամ գրավի դիմաց քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանը ազատ կարձակվի։
Իհարկե գրավը չէ, որ ապահովելու է Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծը դատավարության հետագա ընթացքում, նույնիսկ գրավի կիրառումը այն մարդու նկատմամբ, ով պատերազմի օրերին թողեց ամեն ինչ ու վերադարձավ հայրենիք՝ իր ողջ էներգիան նվիրելով երկրի պաշտպանունակության բարձրացմանը, վիրավորական է։
Այդուհանդերձ պետք է արժանին մատուցել դատավոր Ռուզաննա Բարսեղյանին, ով դատաիրավական համակարգի հանդեպ առկա մեծ ճնշումների պայմաններում իր ռենոմեն բարձր պահեց՝ կայացնելով արդարադատության շահերին հիմնականում համապատասխանող որոշում։
Հանիրավի կալանավորված բոլոր քաղբանտարկյալներին մաղթում եմ շուտափույթ ազատում»։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտնել էր. «Մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ըստ ՔԿ-ի, քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց
- Չալաբյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը կեսօրին
- Չալաբյանի պաշտպան. Հարգելի դատարան, ուզում եմ, որ դուք պատկերացնեք մեր իրավիճակն այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում Ձեր իրավիճակը
- Դատախազությունը դեմ չէ, որ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվի. Նիստը հետաձգվեց
- Վերաքննիչ քրեական դատարանն Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքը կքննի բանավոր
- Կալանավորված Ավետիք Չալաբյանի ուղերձն ընթերցեց կինը
- Ավետիք Չալաբյան. Մեզնից յուրաքանչյուրն այսօր ճակատագրական ընտրության առաջ է կանգնած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան