Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն առանց Արևմուտքի թելադրանքի. Լավրով
Ռուսաստանն ու Իրանը կենտրոնացած են այնպիսի մեխանիզմների ստեղծման վրա, որոնք թույլ կտան շարունակել համագործակցությունը՝ անկախ արևմտյան երկրների գործողություններից: «ՌԱԻ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Միջազգային իրադրությունը պահանջում է կանոնավոր «ժամացույցների ճշգրտում» և մեր գործողությունների համակարգում: Մեր արևմտյան գործընկերները, փորձելով հաստատել իրենց լիակատար գերիշխանությունն աշխարհում, նպատակաուղղված և հետևողականորեն ոչնչացնում են միջազգային հարաբերությունների ողջ կառուցվածքը»,-Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպմանբ ասել է Լավրովը:
«Այս ֆոնին մենք մեր ընկերների, այդ թվում՝ Իրանի հետ միասին կենտրոնանում ենք վստահելի, կառուցողական մեխանիզմների ստեղծման վրա, որոնք թույլ կտան զարգացնել փոխշահավետ համագործակցությունը՝ անկախ ցանկացած թելադրանքից»,-հավելել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունները փոխանակել են համապարփակ համագործակցության համաձայնագրի նախագծերը
- Ռուսական և իրանական ընկերությունների միջև ստորագրվել է 700 մլն եվրո արժողությամբ համագործակցության 12 հուշագիր
- Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը պայմանավորվել են հեշտացնել տարանցիկ երթևեկությունը
- Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են արդյունաբերության ոլորտում համագործակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները