Ըստ ՎԿ-ի՝ մեկ անձը տարեկան ուտում է 124 կգ հաց, 146 ձու, խմում 18.8 լիտր կաթ ու մածուն
2022 թվականի սեպտեմբեր ամիսն ենք թևակոխում, սակայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներում հանրապետությունում աղքատության մակարդակի վերջին ամփոփած ցուցանիշը վերաբերում է 2020 թվականին: Նույնիսկ «Պարենային ապահովություն և աղքատություն, 2022թ. հունվար-հունիս» վերնագրով ամփոփագրում աղքատության իրավիճակի վերլուծության վերջին ցուցանիշն 2020 թվականին են վերաբերում:
Ըստ արդեն երկրորդ տարին կրկնվող նույն վիճակագրության՝ 2020 թ. ամփոփված տվյալներով Հայաստանում աղքատները կազմում են բնակչության 27%-ը՝ 2019 թվականի 26.4%-ի փոխարեն:
Ծայրահեղ աղքատ է բնակչության 0.7%-ը: 2019 թվականին այդ ցուցանիշը եղել է 1.4 %:
Ամենաշատ աղքատ բնակչություն ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Շիրակը՝ համապատասխանաբար 48.1% և 42.9 %-ով: Աղքատության ամենացածր ցուցանիշներն ունեն Սյունիքը (6.1%) և Երևանը (19.9%):
Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ 2019թ-ից սկսած աղքատության մակարդակը գնահատվում է ճշգրտված մեթոդաբանությամբ, որն իրականացվել է Համաշխարհային բանկի փորձագետների աջակցությամբ: 2019թ.-ից աղքատության ցուցանիշները հաշվարկված են ըստ աղքատության միջին գծի և համադրելի չեն նախորդ տարիների տվյալների հետ:
Ըստ այդմ՝ ծայրահեղ աղքատության և աղքատության ընդհանուր գիծերն են ամսական համապատասխանաբար միջինը 23.828 դրամ և 53.641դրամ եկամուտները:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեկ անձն տարեկան սպառում է 124 կգ հաց, 38.6 կգ կարտոֆիլ, 78.2 կգ բանջարեղեն 42 կգ միրգ և 4 կգ շաքար: Ըստ վիճակագրության՝ մեկ անձը տարեկան ուտում է 146 ձու, 27.8 կգ միս, 10.2 կգ պանիր և խմում 18.8 լ կաթ ու մածուն:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Փաշինյանի՝ աշխատատեղերի թվի աճն ուղիղ համեմատական է աղքատության տոկոսի աճին
- Մեր ժողովուրդն այս տարի ավելի է աղքատանալու. տնտեսագետ
- ՀԲ. Հայաստանում տնտեսական ցածր աճը կդանդաղեցնի աղքատության կրճատումը
- Մարության. 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան սեփական կոմֆորտի մասին մտածել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան