Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 46,3 հազար նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 46,3 հազար նոր դեպք, մահացել է 92 մարդ, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Ըստ շտաբի տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունում օրական հոսպիտալացվել է 4232 մարդ՝ նախորդ օրվա համեմատ 9,4%-ով պակաս։ Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 34 մարզերում, նվազում՝ 48 մարզերում, երեք շրջանում իրավիճակը չի փոխվել։
Նշվում է նաև, որ մեկ օրում ապաքինվել է 39 054 մարդ կամ 6,3%-ով ավելի օգոստոսի 30-ի համեմատ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան