Երևանի կոնյակի գործարանն ավարտել է շենքի արտաքին լուսավորության բարելավման աշխատանքները
Երևանի կոնյակի գործարանն ավարտել է ավելի վաղ մեկնարկած շենքի արտաքին տեսքի բարելավման աշխատանքները, որոնք միտված են առավել ընդգծելու Երևանի համայնապատկերի վառ և անքակտելի մաս հանդիսացող շինության հմայքը։
Հիմնական աշխատանքներն ուղղված էին Երևանի կոնյակի գործարանի արտաքին լուսավորության՝ մասնավորապես գլխամասային շենքի կամարաձև հատվածի, ինչպես նաև գագաթային հատվածում տեղակայված տարբերանշանի արդիականացմանը։ Մշտապես օրակարգում պահելով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումը` նոր լուսավորությունն աշխատում է բացառապես էներգախնայողական համակարգերով։
Անվանի հայ ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված Երևանի կոնյակի գործարանի շենքը տարիներ շարունակ հանդիսանում է մայրաքաղաք Երևանի խորհրդանիշերից մեկը և մարմնավորում է ճարտարապետական բացառիկ լուծումներ։ Այս իմաստով արդիականացված լուսավորությունը նպատակ ունի ընդգծելու Երևանի կոնյակի գործարանի անկրկնելի դիմագիծը և առաձնահատուկ հմայք հաղորդելու գիշերային Երևանին։
«Երևանի կոնյակի գործարանն ընկերության յուրաքանչյուր աշխատակցի համար ոչ միայն աշխատավայր է, այլև մայրաքաղաք Երևանի խորհրդանիշներից մեկը, ուստի նրա պահպանումն ունի թե՛ աշխատանքային, թե՛ էմոցիոնալ կարևորություն։ Հետևապես հայկական կոնյակագործության հոբելյանական այս տարում մենք իրակացրեցինք ընկերության արտաքին տեսքի և նրա հարակից տարածքների բարելավման մի շարք աշխատանքներ՝ կանաչապատումից մինչև լուսավորում, ինչը, կարծում եմ, կնպաստի կոնյակագործական անկրկնելի ժառանգության առավել գունեղ ներկայացմանը թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների համար։ Երևանյան երեկոները շատերիս համար յուրատեսակ վայելք են, որոնց նոր շունչ կհաղորդեն ARARAT-ի նոր լույսերը», - նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- ARARAT-ը աջակցել է Հովհաննես Այվազովսկու «Քրիստոս իր աշակերտներով» կտավի բացման պաշտոնական արարողությանը
- Թերրի Ջորջի այցը ARARAT թանգարան
- ARARAT Cherry. Դասական կոնյակի վառ եզրերը ARARAT-ի համահոտային հավաքածուի նոր խմիչքում