«Zara» խանութների ցանցը զանգվածաբար աշխատանքից ազատում է ռուս աշխատակիցներին
«Zara» խանութների ցանցը, որը պատկանում են իսպանական Inditex ընկերությանը, սկսել են Ռուսաստանում աշխատանքից ազատել մեծ թվով աշխատակիցների։ Ըստ «Գազետա ռու»-ի այդ մասին գրում է Mash Telegram-ալիքը։
«Zara»-ն զանգվածաբար կրճատում է աշխատողներին Ռուսաստանում։ Իսկ մենեջերներին արտասահմանում են աշխատանք առաջարկում»,-հայտնում է Mash-ը։
Ինչպես իրենք՝ «Zara»-ի աշխատակիցներն են ասում, իրենց հրավիրել են գրասենյակ և առաջարկել են կողմերի համաձայնությամբ հեռանալ։ Իսպանական ռիթեյլերների թիմի անդամները աշխատանքից հեռացնելուց հետո խոստացել են հինգ աշխատավարձ վճարել։ Որոշ մենեջերների աշխատանք է առաջարկվել Բելառուսում և արևմտյան երկրներում, օրինակ՝ Ամստերդամում։
«Մինչդեռ ԱՊՀ-ում «Zara»-ի մասնաճյուղերի և նրա դուստր ձեռնարկությունների (Bershka, Pull & Bear, Massimo Dutti) դեմ բազմաթիվ հայցեր են ներկայացվել վարձակալության պայմանները չկատարելու համար: Պահանջվող գումարն արդեն հասել է գրեթե երկու միլիարդ ռուբլու»,-ասվում է Mash-ի լուրում:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանական ընկերությունների 71%-ը տուժել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
- ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությանը կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ռուսական մասնավոր բանկերի դեմ
- ՌԴ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ 1160 պատժամիջոց է սահմանվել
- Ռուսաստանի Դաշնությունում յուրաքանչյուր վեցերորդ բողոքը կապված է պատժամիջոցների հետ
- ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի կողմից ռուսական նավթ գնելու համար
- ՌԴ-ն ճանաչել է Աբխազիային, Աբխազիան էլ կօգնի ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները