Ադրբեջանցիները վառում են Թաղավարդի՝ իրենց հսկողության տակ անցած տները
Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի վերին հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է, երեկ ծխի մեջ էր․ ադրբեջանցի օկուպանտները հրի էին մատնել գյուղի այդ մասից բռնի տեղահանված թաղավարդցիներին պատկանող մարագները, այգիները և ևս մի քանի տուն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը։
«Ժամը մոտավորապես 14։30 էր, որ նկատեցինք ծուխ է բարձրանում գյուղի վերևի մասից, որը ադրբեջանցիների հսկողության տակ է։ Մեկ էլ տեսնենք՝ տներն են վառվում․ մեկի մարագն էր, մյուսի այգին, մեկ ուրիշի տունը։ Կանգնած նայում էինք, թե ոնց են կրակ տալիս մեր տները․․․ Առնվազն 8-10 տուն վառել են։ Երևի դրանք (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ․) տեսան, որ ժողովուրդը հավաքվել, նայում էր էդ կողմ, մի քիչ հետո մի հատ հրշեջ մեքենա եկավ կանգնեց, բայց բացարձակապես ոչինչ չարեցին, անգամ ձևի համար էդ «շլանգը» մեկը ձեռքը չվերցրեց»,-պատմել է Բադասյանը։
Արցախցին, ում տունը ևս գյուղի՝ թշնամու հսկողության տակ անցած հատվածում է, ասել է՝ պատերազմից հետո ամենացնցողը, ցավեցնողը երեկվա տեսարանն էր, երբ աչքիդ առաջ ամբողջ կյանքիդ ընթացքում ստեղծածը թուրքը վառում է, հողին հավասարեցնում, իսկ դու ոչինչ անել չես կարող։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները տեղափոխել են Բերձորի ճանապարհին տեղադրված խաչքարը. monumentwatch.org
- Խաչիկ գյուղի բնակչին երեք ադրբեջանցիներ, նրա կամքին հակառակ, տեղափոխել են Նախիջևան, իսկ հետո վերադարձրել․ ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան