Ձերբակալումն իրականացվել է ըստ նիկոլական կրկեսի՝ դիմակներ, ահարկու կադրեր, «ուժեղ տղերք». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ինչո՞ւ հենց այս օրերին ձերբակալվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։
Այն, որ Զինված ուժերի հրամանատարությունը և ոչ միայն հերթի մեջ է ու դեռ շատ շատերն են ձերբակալվելու/կալանավորվելու որևէ կասկած չկա, սակայն Արզումանյանի ձերբակալությունը բացի նիկոլական արյան վրեժից նաև խորհրդանշական բնույթ ունի. առջևում բրյուսելյան հանդիպումն է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև մակարդակով և սա հանդիպումից առաջ հայաստանյան իշխանության «բարի կամքի դրսևորումն է»։
Այստեղ խնդիրը Միքայել Արզումանյան անուն ազգանունը չէ։
Ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդականը, ընդ որում՝ Ադրբեջանին մատուցվող «նվերն» ամբողջական դարձնելու համար, ձերբակալումից առաջ, նույնիսկ Արցախի առաջին դեմքին չեն ասել։
Իսկ ձերբակալումն իրականացվել է ըստ նիկոլական կրկեսի՝ դիմակներ, ահարկու կադրեր, «ուժեղ տղերք», ովքեր պատերազմի գլխավոր պատասխանատուի փոխարեն ում ասես չեն կալանավորել՝ զորամասերից խոհարարներից մինչև իրենց նշանակած ազգային հերոսներ։
Սպասված աղետ, դժոխային իրականություն և չկանխվող ողբերգություն։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Միքայել Արզումանյանը նախաքննական մարմնում միայն ասել է, որ մեղադրանքը չի ընդունում
- «Հրապարակ». Արցախում կարծում են, որ Միքայել Արզումանյանը Նիկոլ Փաշինյանի հերթական շոուի զոհն է
- Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու մասին ԱրայիկՀարությունյանը տեղեկացված չի եղել. Լուսինե Ավանեսյան
- ՔԿ-ն մանրամասնում է,թե ինչու է ձերբակալել Միքայել Արզումանյանին
- 168.am. Միքայել Արզումանյանը ձերբակալվել է