Աֆղանստանում ռազմական շքերթ են անցկացվել երկրից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման տարեդարձի կապակցությամբ
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը Բագրամի ավիաբազայում զորահանդես է անցկացրել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման տարեդարձի կապակցությամբ։ Ariana News-ի տարածած լուրը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։
Թալիբանի ժամանակավոր կառավարության խոսնակ, մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդն ասել է, որ օգոստոսի 31-ին, երբ ամերիկյան ուժերը վտարվեցին, աֆղանները հպարտ են, որ երկիրը ազատագրվել է ԱՄՆ-ի օկուպացիայից։
Հեռուստաալիքի հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես են զինված ուժերի տարբեր ճյուղերի և ստորաբաժանումների զինծառայողներ, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատայիններ, շքերթի զգեստով շարվել Բաղրամի բազայի օդանավակայանում։ Ամենուր ախվել են «Աֆղանստանի իսլամական էմիրության» դրոշները։ Թալիբների ռազմաօդային ուժերի ուղղաթիռներից մեկը թռել է բազայի վրայով։
Թալիբների պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆասիհուդդին Ֆիտրաթը նշել է, որ «այլևս երբեք որևէ օկուպանտ երկիր չի մտնի»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ ներխուժումից հետո Աֆղանստանը դարձել է թմրանյութերի լաբորատորիա. ՌԴ ԱԳՆ
- Թալիբները կրակ են բացել Քաբուլում կանանց ցույցը ցրելու համար
- Աֆղանստանի իշխանությունները չեն գտել «Ալ-Քաիդայի» առաջնորդի դիակը ԱՄՆ-ի հասցրած հարվածի վայրում
- Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը
- Աֆղանստանի Պակտիկա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 120-ի
- Թալիբները հայտարարել են Քաբուլի հինդուական տաճարի վրա հարձակվողներին վերացնելու մասին
- Թալիբների հետ Կատարի և Թուրքիայի բանակցությունները փակուղի են մտել
- Աֆղանստանի մայրաքաղաքում թալիբներին տեղափոխող մեքենա է պայթեցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան